Ֆրանսիական Բուր-դե-Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախի համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին
ОбществоՖրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը, որին ներկա էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Միջոցառման ընթացքում Բուր-դե-Պեաժի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր տիկին Նատալի Նիեզոնը հայտարարել է Արցախի Հանրապետության համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին։