Մոլդովայում որոնումների արդյունքում քաղաքապետարաններում 9 մարդ է ձերբակալվել
Международные новостиԱյսօր Մոլդովայի մի շարք քաղաքներում տենդերների կեղծման գործով լայնածավալ որոնումների արդյունքում ձերբակալվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Մոլդովայի հակակոռուպցիոն ազգային կենտրոնը:
«9 մարդ, այդ թվում՝ Գելեուզա և Ստրաշենսկի շրջանի Գելեշտ բնակավայրերի քաղաքապետները, ավագանու անդամը, բնապահպանական հիմնադրամի ղեկավարներից մեկը և մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ ձերբակալվել են որոնումների արդյունքում, որոնք իրականացրել է Մոլդավիայի հակակոռուպցիոն ազգային կենտրոնը և կառաշակերության դեմ պայքարող դատախազները», - նշել է կենտրոնի ներկայացուցիչը:
«Ձերբակալվածները կասկածվում են հստակ որոշված պլանով գործելու և տեղական նախագծեր իրականացնելու գործում բնապահպանական հիմնադրամից ֆինանսական օգնություն ստանալու նպատակի համար: Դատախազները նշել են, որ մի քանի բնակավայրում կոյուղային համակարգերի և մաքրող կայանների կառուցման համար տենդերները շահել են ընկերություններ, որոնք ստվերից կառավարում է նույն անձը», - մանրամասնել են կենտրոնում:
Կենտրոնի տվյալների համաձայն՝ այս անձը վերահսկել է ամբողջ հանցագործ համակարգը՝ բյուջեից ապօրինի կերպով ստանալով մի քանի տասնյակ միլիոն լեյ գումար: