Քիչ առաջ Օպերայի մոտակայքից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր բողոքի լուռ ակցիա էին անում: Մասնավորապես, բերման են ենթարկվել Դվին Իսանյանցը, Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը, Մաքս Սարգսյանը, Արա Պետրոսյանը, Արտակ և Հերբերտ Գևորգյանները: Ակցիան վերաբերվում էր Շանթ Հարությունյանի ու ընկերների մեկ տարի առաջ իրակացրած ակցիային: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու Շանթի և ընկերների միջև, որից հետո վերջիններս կալանավորվեցին ու դատապարտվեցին տարբեր պատժաչափերի: