ՄԱԿ-ը չի կարող ստուգել Սիրիայում ԱՄՆ-ի՝ ահաբեկիչներին օգնելու մասին հաղորդագրությունները
Международные новостиՄիավորված ազգերի կազմակերպությունը չի կարող ստուգել տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ը օգնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում: Այս մասին հայտնել է պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Մենք տեղեկացվել ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունների մասին, սակայն հնարավորություն չունենք ստուգել սկզբնաղբյուրը», - ասել է Հակը բրիֆինգի ժամանակ:
Հայտնի է, որ նոյեմբերի 9-ին սիրիական բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ կառավարական զորքերը վերադարձրել են Դեյր Էզ Զոր նահանգի հարավ-արևելքում գտնվող Ալ Բուքեմալ քաղաքի վերահսկողությունը՝ ոչնչացնելով «Իսմալական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը Սիրիայում:
Հակի խոսքով՝ ՄԱԿ-ը հույս ունի «հումանիտար օգնություն հասցնել բոլոր շրջաններ, որոնք բացվել են»: