Նյու Յորք նահանգի կոսմետիկայի գործարանում պայթյուններ են որոտացել. կա 75 տուժած
Международные новостиԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղակայված կոսմետիկայի գործարաններից մեկում պայթյուներ են որոտացել, որոնց հետևանքով տուժել է մինչև 75 մարդ: Այս մասին հայտնում է MidHudsonNews. com տեղական պորտալը:
«Ահազանգի հետևանքով ոտքի են բարձրացվել ամբողջ շրջանի հրշեջները», - գրում է պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղացիներին խորհուրդ է տրվել փակել պատուհանները, քանի որ հրդեհի ծուխը կարող է թունավոր նյութեր պարունակել:
Նշվում է, որ կոսմետիկ ընկերության գործարանը գտնվում է Նյու Վինդզոր քաղաքում: Այնտեղ արտադրվում է եղունգների լաք, լոսյոններ, օծանելիք և այլ կոսմետիկ ապրանքներ: