Պուտինը եւ Կատարի էմիրը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրավիճակն
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին հեռախոսով քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Մերձավոր Արեւելքի, Պարսից ծոցի տարածաշրջանի եւ Սիրիայի իրավիճակի առանցքային խնդիրների վերաբերյալ`հաշվի առնելով ահաբեկչական խմբերի դեմ պայքարում առկա հաջողությունները եւ այդ երկրում քաղաքական կարգավորման հեռանկարները: