Ռեալը դիտարկում է հունվարին չիլիացի կիսապաշտպանին գնելու տարբերակը
СпортՄադրիդի «Ռեալը» մտադիր է կազմ հրավիրել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին,- հաղորդում է «Tribal Football»-ը:
«Զինագործների» հետ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և Իսպանիայի չեմպիոնները պատրաստ են 30 միլիոն եվրոյով իրականացնել նրա տրանսֆերը:
Հաղորդվում է, որ այդ գաղափարին կողմն է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, իսկ Սանչեսը ոգևորությամբ է պատրաստ աշխատել Զինեդին Զիդանի գլխավորությամբ: