Արիաննե Կաոիլին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
ОбществоԱրիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում:
Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: