Դաշնակցի հարվա՞ծ, թե լրագրողական շանտաժ
АналитикаՌուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը:
Բոլորը գիտեն, որ այս հեռուստեսությունը ներկայացնում է ՌԴ ՊՆ շահերը: Ուստի այս ընկերությամբ հեռարձակվող պատահական մտքերին դժվար է հավատալ: Սակայն այս ամենի հետ զուգահեռ, նրանք անում են մի քանի մառազմատիկ պնդումներ, որոնց չենք կարող չանդրադառնալ:
«Եվրամիություն է պատրաստվում մտնել, ի՞նչ եք կարծում՝ ո՞վ․․․բոլորովին անսպասելի պատասխան՝ Հայաստանը։ Այո՛, այո՛, այն, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ՀԱՊԿ անդամ է, մեր գլխավոր դաշնակիցն է Անդրկովկասում», – հայտարարում է հաղորդման մեկնաբան, Ռուսաստանում հայտնի քաղաքագետ Վերոնիկա Կրաշենիննիկովան:
Այնինչ, Հայաստանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարկվեց հոկտեմբերին։
Գործընկերության նոր համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպես նաև քաղաքական երկխոսություն Միության և Հայաստանի միջև։ Սակայն այս համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական Միությանը։
Վերոնշյալը փաստ է: Սակայն վերջացնելով այս պնդումները, սույն ոչ երիտասարդ տիկինն անցնում է արդեն Նժդեհին վարքաբեկելու գործընթացին, նրան հչռակելով ֆաշիստ, իսկ իշխող հանրապետականի լոգոն նմանեցնելով Երրորդ ռեյխի սիմվոլների հետ: Իհարկե, իշխող հանրապետականը դեռ շատ հաց ու պանիր ունի ուտելու, որպեսզի նմանվի Երրորդ ռեյխին, սակայն եղավ այն, ինչ մենք ասում էինք: Հանրապետականների շնորհիվ է, որ այսօր Նժդեհը դիտարկվում է որպես ֆաշիստ: Նրա գործն էր պետք ընդունել, այլ ոչ, որոշակի ազդեցության տակ արտահայտած գաղափարները, որոնցից հետո անձամբ Նժդեհը հրաժարվեց:
Իսկ ի՞նչ է ուզում ռուսական կողմն այս ամենով: Հավանական է, որ սա խիստ իշխանական սցենար է և համընկնում է Լավրովի այցի հետ:
Տարբերակ երկրորդ: Ռուսական իշխող վերնախավի մեջ չկա համաձայնություն Հայաստանի հարցով և ներքին թևերի խնդիր է:
Տարբերակ երրորդ: Պարզապես լրագրողական շանտաժ է:
Որ տարբերակն էլ առկա լինի, ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է՝ մեր հարևանները լավ ուրախացան:
Ատոմ Ոսկանյան