ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստանին հակատանկային հրթիռային համալիրների վաճառքին
Международные новостиԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստանին 75 մլն դոլար արժողությամբ Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրների վաճառքին: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալության (DSCA) մամուլի ծառայությունից, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Վարչությունից հստակեցրել են, որ ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրներին են փոխանցել հավաստագրերը, որոնք իրազեկում են գործարքի մանրամասների մասին:
Վրաստանի կառավարությունն ավելի վաղ Վաշինգթոնին հարցում էր ուղարկել 410 Javelin հակատանկային հրթիռներ, նշանառու արձակման սարքերի 72 լրակազմ, 10 ուսումնական համալիրներ եւ դրանց 70 մարտական արկ ձեռք բերելու մասին:
ԱՄՆ գնահատմամբ՝ նախատեսվող մատակարարումները «տարածաշրջանում ուժերի ռազմական հավասարակշռությունը չեն փոխի»:
DSCA-ի մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ այս տեղեկությունը հրապարակվել է գործող օրենսդրության կատաման շրջանակում, սակայն չի վկայում գոծարքի վերջնական ձեւակերպման մասին: