Դիբալա. Չեմ կարող խոստանալ, որ հավերժ կմնամ Յուվենտուսում
Спорт«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի կարող երաշխավորել, որ կարիերայի մնացած հատվածը ևս կանցկացնի թուրինյան ակումբի կազմում:
Արգենտինացու պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան բոլոր մրցաշարերում դարձել է 11 գոլի հեղինակ.
«Չեմ կարող խոստանալ, որ հավերժ կմնամ «Յուվենտուսում», քանի որ դա միայն ինձնից չէ, որ կախված է: Բայց նաև չեմ կարող ասել, թե սա իմ վերջին մրցաշրջանն է ակումբում: Ցանկանում եմ ամենուր հաղթել, բայց ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա ապագայում:
Կցանկանայի պայքարել Նեյմարի հետ «Ոսկե գնդակի» համար, բայց հիմա նա ավելի մոտ է դրան, քան` ես: Պետք է ավելի շատ աշխատեմ ինձ վրա և տիտղոսներ նվաճեմ»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում «France Football»-ը: