10 տարի անց Շվեդիան ունեցավ նոր լավագույն ֆուտբոլիստ
СпортՌուսական «Կրասնոդարի» պաշտպան Անդրեաս Գրանկվիստը ճանաչվել է Շվեդիայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Շվեդիայի հավաքականի 32-ամյա ավագն արժանացել է նաեւ «Տարվա լավագույն պաշտպան» մրցանակին, գրում է Sydsvenskan-ն։
Մրցանակը ստանալուց հետո Գրանկվիստը կատակել է․ «Մի քանի օր կքնեմ իմ մրցանակի հետ, իսկ կինս՝ Սոֆին, կգիշերի հյուրերի համար նախատեսված սենյակում»,- ասել է շվեդ պաշտպանը։
Հիշեցնենք, որ նախորդ 10 տարիներին Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվոզ Զլատան Իբրահիմովիչը, որը ծանր վնասվածքից հետո օրեր առաջ վերադարձավ խաղադաշտ։