Հարիրին ժամանել է Կիպրոս
Международные новостиԼիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին ժամանել է Կիպրոս:
Ըստ Reuters-ի՝ Հարիրին, նախատեսում է հանդիպել այդ երկրի նախագահի հետ: Ակնկալվում է, որ դրանից հետո նա կմեկնի Բեյրութ:
Մինչ այդ, Հարիրին այցելել էր Եգիպտոս, որտեղ հանդիպել էր այդ երկրի նախագահի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Լիբանանի վարչապետն անսպասելիորեն հրաժարական տվեց՝ գտնվելով Էր Ռիադում: Նա ասել էր, որ իր կյանքը վտանգված է: Դրանից հետո նա չէր վերադառնում Բեյրութ: Լիբանանում ասում էին, որ Հարիրիին ստիպել էին հրաժարական տալ եւ Սաուդյան Արաբիայում որպես պատանդ են պահում: