Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
КультураԼոնդոնում մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է երգիչ Դմիտրի Մալիկովը:
«Ես տեղեկացվել եմ իմ բանաստեղծուհի Լիլիա Վինոգրադովայից, ով նրա հետ շատ մտերիմ էր եւ այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ նա մահացել է Լոնդոնի ժամանակով առավոտյան՝ ժամը 3.36-ին»,- ասել է Մալիկովը:
Խվորոստովսկին մահացել է կյանքի 56-րդ տարում երկար ու տեւական հիվանդությունից հետո: 2015-ի հունիսի վերջին արդեն երկար տարիներ Լոնդոնում ապրող երգիչը հայտնել էր, որ տառապում է գլխուղեղի ուռուցքից:
Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ին Քարդիֆ քաղաքի BBC-ի հեռուստատեսային «Աշխարհի երգիչ» մրցույթը, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը:
Նիսի Nice Opera-ում կայացած Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթ ունենալու լավագույն համաշխարհային օպերային թատրոններում եւ մասնակցելու նշանավոր փառատոներին: Նրան բախտ է վիճակվել երգել Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Չիկագոյի Լիրիկ օպերայի, Փարիզի օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում: