Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն թանկացել է 1,4 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 483.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.87 դրամ (աճել է 0.65 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.65 դրամ (աճել է 1.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.21 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 264.4 դրամ, ոսկի՝ 19,959.06 դրամ, պլատին՝ 14,417.56: