Ստամբուլի օդանավակայանում ոստիկանները ռումբ են որոնում երկու ուկրաինական օդանավում
СпортՍտամբուլում ոստիկանության աշխատակիցները ռումբ են որոնում երկու ուկրաինական ինքնաթիռում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Աղբոյւրի տեղեկություններով՝ խոսքը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավերի մասին է:
Նշվում է, որ տեղեկություն է ստացվել օդանավերից մեկի ականապատման մասին: Արդյունքում իրավապահերը որոշել են ստուգել երկուսն էլ, որոնք գտնվել են օդանավակայանում: