ՀՕՖ-ը տոնել է Հայաստանում իր իր կրթական ու գիտական ծրագրերի մեկնարկի 20-ամյակը
ОбществоԿրթական ծրագրերի ուսանողների, Գիտության եւ կիթության հայկական ազգային հիմնադրամի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականների ու գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) նոյեմբերի 22-ին տոնել է իր կրթական ու գիտական
Այս մասին տեղեկացրին Հայ օգնության ֆոնդից՝ հավելելով. «Միջոցառման ընթացքում Երեւանի պետական համալսարանի կրթագիտական գործունեությանը ցուցաբերած մշտական ու նշանակալի աջակության համար ՀՕՖ-ը արժանացավ ոսկե մեդալի, ինչպես նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհակալագրին: ՀՕՖ-ին շնորհակալագրեր հանձնեցին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու Հայկական աստղագիտական ընկերությունը:
Ներկայում գործող ՀՕՖ-ի 12 կրթական ծրագրերի աջակցությունից օգտվում է Հայաստանի բուհերում եւ քոլեջներում սովորող ավելի քան 460 ուսանող: Ավելի քան 3000 երիտասարդ, օգտվելով ՀՕՖ-ի ընձեռած հնարավորությունից, կրթություն ու անհրաժեշտ մասնագիտություն է ձեռք բերել եւ այժմ աշխատում է տարբեր ոլորտներում:
Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի` ANSEF-ի երկարամյա գործունեության շնորհիվ 434 գիտական խմբեր, դրանց կազմում ընդգրկված ավելի քան 1650 գիտնականներ դրամաշնորհներ են ստացել եւ հնարավորություն զբաղվելու գիտական մտքի զարգացման եւ հետազոտական աշխատանքներով: ANSEF-ի ընդհանուր ներդրումը Հայաստանի գիտության մեջ կազմել է 2 մլն 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Այս ընթացքում ՀՕՖ-ը տասնյակ դպրոցներ եւ մանկապարտեզներ է կառուցել, վերանորոգել, կահավորել եւ հարմարավետ պայմաններ ստեղծել հանրակրթական դպրոցների շատ ու շատ սովորողների համար, նրանց ունակությունները զարգացնելու ուղղությամբ կազմակերպել տարբեր սիրողական խմբակներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, գիտական ճամբարներ եւ այլն: Ամռան ընթացքում հարյուրավոր սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել ամառային հանգիստի ճամբարներում»։