Մակրոնը Լիբիայում տիրող ստրկավաճառությունը մարդկության դեմ հանցագործություն է անվանել
Международные новостиՍտրկությունն ու ստրուկների վաճառքը Լիբիայում կարող է գնահատվել որպես հանցագործություն մարդկության դեմ, անհրաժեշտ է ամեն ինչ անել դա դադարեցնելու համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ֆրանսիան անվերապահորեն դատապարտում է այդ փաստերը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վնասազերծենք ստրկավաճառների ցանցերը», - Մակրոնն ասել է Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հետ համատեղ բանակցությունների ավարտին, որոնք անցկացվել են Փարիզում:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը տեղեկացրել էր, որ Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ Լիբիայում մարդկանց առևտրի հետ կապված իրավիճակը քննարկելու համար: