«Յուվենտուսը» կորուստ ունի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ
СпортՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»:
Թուրինցիները կարևոր հանդիպումից առաջ մեծ կորուստ ունեն: Հանդիպմանը չի կարող մասնացկել իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինին: 33-ամյա ֆուտբոլիստը հանդիպումը բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով:
Նշենք, որ «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Այն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել կայքում: