Հայաստանի ռուսական ռազմակայանում ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներ են անցկացվել
ОбществоՀայաստանում ռուսական ռազմակայանի զինվորականները նոր ուսումնական տարվա շրջանակում մասնակցել են ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներին:
Այդ մասին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հակաահաբեկչական խումբը և զինվորականները Գյումրիի և Երևանի կայազորների հրամանատարների գլխավորությամբ քայլեր են ձեռնարկել պայմանական դիվերսիոն խմբերը հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ:
Դասընթացներին մասնակցել է ավելի քան հազար զինծառայող, ներգրավված են եղել մոտ 250 միավոր տեխնիկա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Պայմանական հակառակորդի հարձակումներին հակահարված տալու մասով հանձնարարվել է 50 առաջադրանք: