Ուկրաինան տարվա սկզբից արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով
Международные новостиԱյս տարի Ուկրաինան արգելել է ավելի քան 1300 օտարեկրացիների մուտքը երկիր՝ Ղրիմ այցելելու պատճառով, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
Նշվում է, որ տարվա սկզբից կազմվել է ավելի քան 2000 վարչական արձանագրություն՝ Ղրիմ այցելած օտարերկրյա քաղաքացիների հետ կապված: Այժմ քննման փուլում է գտնվում շուրջ 800 արձանագրություն:
Նշվում է, որ 1300 օտարերկրացիների շրջանում, որոնց արգելվել է մուտք գործել Ուկրաինայի հանրապետության տարածք, կան հարյուրավոր արվեստի և մշակույթի գործիչներ:
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը սահմանել է Ղրիմում արտադրված ապրանքների ներկրման արգելք, ինչպես նաև արգելել է Ղրիմ արտահանել մեքենաշինական, նավթաարդյունաբերական, տրանսպորտի և տեխնիկայի ոլորտի մի շարք ապրանքատեսակներ։
Նշենք, որ 2014թ.-ի մարտին կայացած հանրաքվեից հետո Ղրիմը միացվել է Ռուսաստանին: