Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. նրանց է միացել ռուբլին
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 483.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.87 դրամ (աճել է 3.00 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.89 դրամ (աճել է 4.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 263.92 դրամ, ոսկի՝ 20,020.38 դրամ, պլատին՝ 14,591.96: