Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել
Международные новостиՍիրիայի ընդդիմադիրները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած ամփոփիչ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է լքի պաշտոնն անցումային ժամանակահատվածի մեկնարկին, իսկ ռեպրեսիաները պետք է դադարեն:
Ընդդիմադիրները համաձայնել են պահպանել պետական կառույցները, սակայն հայտարարել են, որ ուժային մարմինները պետք է նորից ձևավորվեն: Ընդդիմադիրները նաև հայտարարել են, որ պայքարում են ահաբեկչության դեմ դրա բոլոր դրսևորումներով, ինչպես նաև այլ երկրների միջամտության դեմ: Նրանք կոչ են արել Սիրիայից դուրս հանել «օտարեկրացի գրոհայիններին»:
Նրանք նաև կազմել են այն անձանց ցանկը, ովքեր կընտրեն Ժնևում Սիրիայի իշխանությունների հետ բանակցող պատվիրակության կազմը: