Խուան Մատա. Հիանալի կլիներ Գիգսի նման խաղալ մինչև 40 տարեկանը
Спорт«Ինչո՞ւ ոչ: 29 տարեկան եմ, և հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ դեռ մի քանի տարի էլ: Հիանալի կլիներ Ռայան Գիգսի նման խաղալ մինչև 40 տարեկանը, սակայն դրան դեռ 11 տարի կա:
Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ կյանքում և ֆուտբոլում: Սակայն երջանիկ եմ այստեղ»,- Մատայի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն:
Մատան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականից: