«Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին
СпортՄադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու ցանկություն է հայտնել անգլիական «Չելսի»-ն: Այդ մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է Գարեթ Բեյլի տրանսֆերի համար մեծ գումարներ առաջարկել:
Բացի այդ, «Չելսի»-ն պատրաստ է Բեյլի տրանսֆերի մեջ ներառել թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը:
Ազարն իր հերթին հայտարարել է, որ գալու է ժամանակը, երբ որոշելու է հեռանալ անգլիական թիմից: Նա հայտարարել է, որ բոլորը գիտեն այն մասին, որ ինքը պաշտում է «Ռեալ»-ը, սակայն շարունակում է մնալ «Չելսի»-ի ֆուտբոլիստ: