Մենի Պակյաոն ակնարկել է Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտի մասին (ֆոտո)
СпортՖիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն ակնարկել է, որ կարող է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ:
«Ուրախ Գոհաբանության օր: Մնա լավ մարզավիճակում, ընկերս: Իսկական բռնցքամարտի մենամարտը կլինի 2018 թվականին»,- Ինստագրամում գրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը՝ տեղադրելով Մաքգրեգորի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել էր այս տարվա օգոստոսի 26-ին՝ Լաս Վեգասում տեխնիկական նոկաուտով պարտվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին: 38-ամյա Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 1-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով ավստրալացի Ջեֆ Հորնին: Այդ մենամարտում ֆիլիպինցին կորցրեց կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: