«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստը դարձյալ նշանակվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն դարձյալ նշանակվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն, հայտնում է կազմակերպության կայքը:
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այդ պաշտոնը զբաղեցրել էր նաեւ 2007-2011-ը: 49-ամյա Հիերոյի նշանակմանը կողմ են արտահայտվել Իսպանիայի հավաքականի խաղացողներ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Անդրես Ինյեստան եւ այլք:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հեռանալուց հետո Ֆերնանդո Հիերոն եղել է «Մալագայի» գլխավոր տնօրենը, «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն ու իսպանական «Օվյեդոյի» գլխավոր մարզիչը: «Օվյեդոն» նա գլխավորեց 2016-17 մրցաշրջանում եւ թիմից հեռացավ հունիսին: