ՃՈ-ն միջոցառում է անցկացրել ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ
ОбществоՃանապարհային ոստիկանությունը նոյեմբերի 20-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ իրականացրել է հերթական միջոցառումը։ Ներկա էին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, երեխաները սուլիչներով զգուշացնում էին փողոցները չթույլատրված վայրերով անցնող քաղաքացիներին, վարորդներին բաժանում ճանապարհային երթևեկության կանոնների մասին գրքույկներ։