Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսը
ОбществоՀայաստանի բնության պետական թանգարանում նոյեմբերի 24-ին բացվեց «Անմահության մարտիկները» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Մի ամբողջ ժողովրդի պատմություն ներկայացնող դիմանկարների շարքում այն մարտիկներն էին, ովքեր, թողնելով իրենց կանանց ու երեխաներին, գնացին պատվի ետևից և հայ տղամարդուն վայել դրսևորեցին իրենց մարտի դաշտում: Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, բազում այլ հերոսներ իրենց հայրենիքի պատիվը բարձր դասեցին սեփական կյանքից:
Միջոցառումը հայրենասիրական երգերով եզրափակեցին Ջազ-քոլեջի ուսանողները:
Միջոցառման ավարտին թանգարանի տնօրինությանը հանձնվեց հավաստագիր ցուցահանդեսին աջակցելու համար: