ԵՄ-ն Հայաստանի համար երկրորդ ամենամեծ շուկան է արտահանման և ներմուծման համար. Դոնալդ Տուսկ
ЭкономикаԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տուսկն այդ մասին հայտարարեց համաձայնագրի ստորագրումից առաջ Բրյուսելում ԱլԳ արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում:
«Մենք կստորագրենք հավակնոտ համաձայնագիր Հայաստանի հետ: Արևելյան գործնկերության գագաթնաժողովին համաձայնեցրել ենք ԱլԳ երկրների հետ հետագա տարիներին՝ մինչև 2020 թվականը տնտեսական, քաղաքական ուղղություններում առաջ շարժվելու հեռանկաները»,- ասաց Տուսկը՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանի համար երկրորդ ամենամեծ շուկան է արտահանման և ներմուծման համար: