Մոսկվայի «Արարատ»-ը կմասնակցի ՖՆԼ-ի գավաթին
СпортՄոսկվայի «Արարատ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում է կայացրել հանդես գալ ՖՆԼ-ի գավաթի գալիք խաղարկությանը, որը տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 10-23-ը՝ Կիպրոսի Պաֆոս քաղաքում:
Այդ մասին հաղորդում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Բացի «Արարատ»-ից, մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի ազգային լիգայում հանդես եկող «Ֆակել»-ը, «Կռիլյա Սովետով»-ը, «Տամբով»-ը, «Շիննիկ»-ը, «Սպարտակ-2»-ը, «Լուչ-Էներգիա»-ն, «Ռոտոր-Վոլգոգրադ»-ը և «Տյումեն»-ը, ինչպես նաև Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Եկատերինբուրգի «Ուրալ»-ը:
Նաև մրցաշարին կմասնակիցեն ՊՖԼ-ի «Չերտանովո», «Լոկոմոտիվ-Կազանկա», «Մորդովիա», «Կրասնոդար-2» ակումբները: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի արտասահմանյան ակումբ՝ լատվիական «Ռիգա»-ն:
Այս մրացաշարը հիմնականում դիտարկվում է որպես ակումբների նախապատրաստական մրցաշար՝ նոր մեկնարկելիք մրցաշրջանից առաջ: