Նավթի գինն այժմ վերահսկում է ոչ թե ՕՊԵԿ-ը, այլ Ռուսաստանը. Bloomberg
Международные новостиՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության) և գործընկեր երկրների նիստին, որը կկայանա նոյեմբերի 30-ին Վիեննայում, ամենայն հավանականությամբ, կորոշվի ևս մեկ տարով երկարաձգել նավթի արդյունահանման սահմանափակումը:
«Հիմնական դերն այդ որոշման կայացման հարցում կխաղա արդեն ոչ թե Սաուդյան Արաբիան, այլ Ռուսաստանը», - գրում է Bloomberg-ի հոդվածագիր Խավիեր Բլասը:
Անցյալ տարի ՕՊԵԿ-ին 15 տարում առաջին անգամ հաջողվել է կարտելի մաս չկազմող երկրների հետ համաձայնեցնել նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցը: Ծավալները կրճատել համոզել են այդ թվում և Ռուսաստանին:
Ինչպես ընդգծում է հեղինակը, դա օգնել է կազմակերպությանը, որում առաջատար դեր է խաղում Սաուդյան Արաբիան, դուրս գալ ճգնաժամից: Ռուսաստանը կատարել է իր պարտականությունները, և արդեն կես տարի է, ինչ արդյունահանումը գտնվում է պայմանավորված սահմաններում՝ օրական շուրջ 11 մլն բարել ծավալով:
«Այս պահից հենց Ռուսաստանն է դարձել խմբի ամենաազդեցիկ խաղացողը: Այժմ համաշխարհային էներգետիկ արքան Պուտինն է», - ասվում է հոդվածում: