Իլոն Մասկը արհեստական ինտելեկտի սպառնալիքի մասին է նշել
ОбществоԻլոն Մասը հավանական է համարում, որ արհեստական ինտելեկտը մարդկանց համար վտանգ է ներկայացնելու: Tesla-ի հիմնադիրը մտահոգված է, որ մի քանի խոշոր ընկերություններ «ծայրահեղ» իշխանության աստիճանով ԱԻ համակարգերի վերահսկողության տակ կհայտնվեն, գրում է Independent-ը:
Նրա կարծիքով՝ շատ քիչ հավանականություն կա, որ նման համակարգերը մարդկանց համար ապահով կլինեն:
«Հավանաբար հինգից տասը տոկոսով (ԱԻ-նանվտանգ դարձնելու համար) հավանականություն կա»,-Neuralink-ի աշխատակիցներին ԱԻ մասին վավերագրական ֆիլմ ցուցադրելուց հետո ասել է նա, հաղորդում է Rolling Stone- ը:
«Facebook-ը, Google-ը եւ Amazon-ը եւ, թերեւս, Apple-ը, սակայն վերջինս կարծես հոգ է տանում գաղտնիության մասին, ձեր մասին ավելի շատ տեղեկություններ գիտեն, քան դուք կարող եք հիշել», - Rolling Stone- ին ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Մասկը չի նշել, թե ինչպիսի սպառնալիք կարող է ներկայացնել ԱԻ-ն: Ավելի վաղ նա պնդել էր, որ մարդկային քաղաքակրթության գոյության համար ԱԻ-ն «հիմնարար վտանգ է» ներկայացնում: