ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է
СпортԻսպանական Մալյորկայում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարիք վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 25-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը հավաքել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նակամուրան 4.5 միավորով բաժանում է 2-10-րդ տեղերը:
Նախորդ 8 պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի, Պյոտր Սվիդլերի եւ Եվգենի Տոմաշեւսկու հետ:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):
ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մինչեւ այս ուղեգիր նվաճել են Լեւոն Արոնյանը, չինացի Դին Լիրենը եւ ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: Հայ գրոսմայստերն ուղեգիրը նվաճել էր աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի շնորհիվ: