Թրամփը էրդողանին հայտնել է, ու ԱՄՆ-ը վերանայում է Սիրիայում իր ռազմական աջակցությունը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ պատրաստվում է Սիրիայում ԱՄՆ գործընկերներին ռազմական աջակցության հարցում վերանայումներ անել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ Տունը:
«Թրամփը տեղեկացրել է Էրդողանին Սիրիայում ամերիկացիների գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում սպասվող վերանայումների մասին»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Վաշինգթոնում պարզաբանել են, որ դա կապված է Ռաքքա քաղաքի համար պայքարի ավարտի եւ այն իրողության հետ, որ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կորցրած դիրքերը վերադարձնելու հնարավորություն այլեւս չունեն:
Բացի այդ, Էրդողանի հետ հեռախոսազրույցում «Թրամփը հաստատել է իր հավատարմությունը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը»: Առաջին հերթին, դա կապված է «ահաբեկչության դեմ պայքարին իր բոլոր դրսեւորումներով եւ տարածաշրջանային կայունությանը»: