Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаՆավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները, հաղորդում է «Ռամբլերը»:
Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսներն աճել են 0,49 տոկոսով՝ հասնելով մինչեւ 63,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,60 տոկոսով՝ հասնելով 58,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Ավելի վաղ ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ռուսական ակադեմիայի «ֆինանսներ եւ բանկային գործ» ֆակուլտետի դոցենտ Սերգեյ Խեստանովը ռուբլու «նավթային» ամրապնդում էր կանխատեսել: