«Մանչեսթեր Յունայթեդի» ավագն ունեցել է սրտի խնդիրներ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Մայքլ Կարիկն անցել է սրտի անբավարարության (առիթմիա) բուժման կուրս: Անգլիացի 36-ամյա կիսապաշտպանի մոտ տեղի է ունեցել սրտի ռիթմի խախտում: Այդ մասին Կարիկը հայտնել է Ինստագրամում:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ նա տարօրինակ զգացողություն է ունեցել «Բյորտոն Ալբիոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի խաղում (4:1), որը կայացել էր սեպտեմբերի 20-ին: Կարիկն անցել է մի քանի թեստեր, որոնք նրա մոտ ախտորոշել են սրտի ռիթմի խախտում:
Անգլիացի կիսապաշտպանը հայտնել է, որ հիմա լավ է զգում իրեն եւ մարզվում է թիմի հետ: Նա մարզավիճակ է հավաքում եւ շուտով կվերադառնա խաղադաշտ: Կարիկը հանդես չի գալիս «Բյորտոն Ալբիոնի» դեմ խաղից հետո: