«Հրապարակ». Լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև
«Հրապարակ»-ի տեղեկություններով, լուռ հակամարտություն կա ԼՂ նախկին և ներկա նախագահների միջև: Այդ հակամարտությունը լուծելու համար Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո Արկադի Ղուկասյանին առաջարկել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, սակայն Ղուկասյանը հրաժարվել է, որովհետև ցանկանում է վերադառնալ ԼՂ՝ նախագահի «կարգավիճակով»:
Իր հերթին ԼՂ նախագահ Բակո Սահակյանն առ ժամանակ առաջ իր մոտ է կանչել վարչապետ Արա Հարությունյանին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին և ասել, որ նրանցից մեկը կլինի ԼՂ նախագահ. Ղուկասյանի անունը չի շոշափվել: Թեև թերթի աղբյուրներն ասում են, որ Բակո Սահակյանի ընտրությունն այս երեքից ոչ մեկի վրա չի կանգնելու:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: