Բաթումիի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհից 12 մարդ է զոհվել
Международные новостиԲաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, նորությունը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն:
Նրա խոսքով՝ հրդեհի մարումից հետո հյուրանոցում աշխատանքներ են տարվում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Տուրմանիձեն նշել է, որ հրդեհի հետեւանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել, մեծ թվով այցելուներ են եղել:
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածների հստակ թիվ դեռեւս չի նշվում: Նրանց թվում երեք հրշեջ-փրկարարներ են:
Ավելի ուշ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարար Զաալա Միկելաձեն հայտնել էր, որ տուժել է 21 մարդ, այդ թվում ` 5-ը Թուրքիայի քաղաքացի, 1-ը՝ Իսրայելի:
Վրացական առաջին ալիքն էր նշել էր, որ հյուրանոցում հրդեհի պահին եղել են նաեւ «Միսս Վրաստան» գեղեցկության մրցույթի մասնակիցները: Նրանց փրկարարները իջեցրել են փրկարարական աստիճանով: