Մարադոնան ցանկանում է, որ իր դուստրը հայտնվի բանտում
СпортՓաստաբան Մաթիաս Մորլան, որը ներկայացնում է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի շահերը, հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր է դատի տալ իր աղջիկներից մեկին:
Հոկտեմբերին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մարադոնան մտադիր է դատական հայց ներկայացնել իր աղջիկների` Դալմայի և Ջանինայի դեմ, որոնք, իբրև թե, իր բանկային հաշվից 1,45 մլն ֆունտ (մոտ 1,61 մլն եվրո) են հանել և այն փոխանցել են ուրուգվայական բանկի ինչ-որ հաշվի:
Դիեգոն կարծում է, որ իր աղջիկների գործողությունների ետևում կարող է կանգնած լինել իր նախկին կինը` Կլաուդիո Վիլֆանեն: 2015 թվականին Դիեգո, բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, արդեն մեղադրել էր նախկին կնոջը խաբեությամբ իր հաշվից 6,8 մլն ֆունտ յուրացնելու մեջ (Մոտ 7,5 մլն եվրո):
«Ուրուգվայում մենք ապացույցներ ենք ձեռք բերել, որ Ջանինան բանկային հաշվի հետ որոշ գործարքներ է կատարել; Մենք մտադիր ենք հասնել նրա ազատազրկմանը»,- փաստաբանի խոսքերն է փոխանցում «UOL»-ը:
«Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել հորս այն բանի համար, թե ով եմ ես հիմա»,- այսպես է մեկնաբանել Ջանինան իր հնարավոր ձերբակալման մասին լուրը «Թվիթերում»:
Նշենք` Ջանինան Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի նախկին կինն է: