Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների դուստրերը
ОбществоՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների երեխաներին առաջինը պատվաստեցին պապիլոմա վիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացի ավարտին պատվաստվեցին Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳայանեՍահակյանի և այլ բժիշկների դուստրերը:
«Մինչ այս բնակչության շրջանում ասեկոսեներ էին պտտվում, թեես իմ աղջկան չեմ պատվաստի: Պատվաստմանանվտանգությանն այնքան եմ վստահում, որ հրապարակավ ցույցտվեցի, որ իմ աղջիկը ևս պատվաստվում է»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև իր աղջիկն ավելի բարձր տարիքի է, սակայն այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կարելի է պատվաստել պապիլոմա վիրուսը չունեցող նաև 13 տարեկանից բարձր աղջիկների:
Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնիմանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանիդուստրը ևս պատվաստվողների շարքում էր: «Ուզում ենք ցույց տալ, որբժիշկներն առաջինն իրենց երեխաներին են պատվաստում, քանիոր կարծիքներ էին հնչել, թե մենք չենք պատվաստելու մերերեխաներին: Մենք՝ բժիշկներս ավելի շատ ենք կարդում մասնագիտական գրականություն, և եթե «Գարդասիլը» վտանգավոր լիներ, ոչ միմայր չէր պատվաստի իր երեխային: Ես ի սկզբանե սպասում էի, թե երբ է «Գարդասիլը» ներդրվելու նաև Հայաստանում, և շատ ուրախացա, որ այն համընկավ իմ աղջկա՝ Անիի 13 տարին լրանալու հետ»,- ասաց Մարությանն ու հավելեց՝ իր երեխային կպատվաստեր նաև վճարովի կարգով:
Մինչև կիրառելը «Գարդասիլ»-ը պահպանվել էր համապատասխան ջերմային միջավայրում:
Անհետաձգելի անաֆիլակտիկ ռեակցիաների դեպքերի ամար նախապատրաստել էին «Դեկսամետազոն», նաև անուշադրի սպիրտ` հավանական ուշաթափությունների համար, Պատվաստումներն իրականացրեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-իմունոլոգ Սաթինե Պողոսյանը, մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը: