«Բանանց»-«Գանձասար-Կապան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագաւոյն խմբի 14-րդ տուրի վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Բանանց»-«Գանձասար-Կապան» զույգը:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Նախ առաջինը հաշվի մեջ առաջ անցան «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը, իսկ 65-րդ րոպեին հաշվի հավասարությունը «Բանանց»-ից վերականգնեց Նենադ Ինյացը:
Տուրի մյուս խաղերում «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթել էր «Շիրակ»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը՝ «Փյունիկ»-ին: