Իրաքը մտադիր է նոր գազատար կառուցել մինչև թուրքական Ջեյhան նավահանգիստ
Международные новостиԻրաքը մտադիր է գազատարի նոր հատված կառուցել Բայջի քաղաքից մինչև Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին գտնվող «Ֆայշ-Հաբուր» անցակետը, քանի որ չի կարող վերականգնել ահաբեկիչների կործանած խողովակաշարի հատվածը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի նավթի նախարարության հաղորդագրությունը, Բայջիից մինչը անցակետ ձգվող հատվածը հանդիսանում է խողովակաշարի մի մասը, որն իրաքյան նավթը մատակարարում է Քիրքուք նահանգ և թուրքական Ջեյհան նավահանգիստ:
Գերատեսչության պաշտոնական կայքում հաղորդվում է, որ նախարար Ջաբար ալ-Լաիբին հրահանգել է պատրաստել նախագծի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: