Հրշեջները մարել են Ակնաղբյուր գյուղում բռնկված հրդեհը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 03:16-ին ահազանգ է ստացել, որ Ակնաղբյուր գյուղում տնամերձ հողամասում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 03:47-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Մ. Բ.-ին պատկանող Ակնաղբյուր գյուղի թիվ 1 փողոցի 21-րդ տան մոտակայքում գտնվող շինությունը՝ գույքով (մոտ 12 քմ):