Ռայան Բոաթրայթը վստահեցնում է՝ թիմի և իր փոխհարաբերություններում ամեն ինչ կարգին է
СпортԲասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը վստահեցնում է, որ իր և ընտրանու միջև ամեն ինչ կարգին է՝ թիմից հեռացվելու և կրկին միանալուց հետո:
«Սա այն նույն թիմը չէ, որը կար ամռանը: Իսկապես դժվար հանդիպում ստացվեց Դանիայի դեմ: Խնդիր էր այն, որ այն ժամանակ ունեինք պահեստայինների մեծ նստարան, իսկ հիմա՝ ոչ: Հոգնածություւնը զգացնել տվեց, քանի որ մեր մի քանի խաղացողներ երկար էին խաղում: Եթե բոլորս խաղացողները լինեին, միանշանակ կհաղթեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բոաթրայթը:
Ռայանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ հեռացվել և կրկին միացել էր ազգային թիմին. «Այստեղ եմ, խաղում եմ և ամեն ինչ կարգին է»:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակներում հյուրընկալեց Դանիայի հավաքականին և պարտվեց։ Որոշիչ՝ չորրորդ քառորդն ավարտվեց հավասար 69։69 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ դանիացիները կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը շրջել և հաղթեցին 71։78 հաշվով։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2018 թվականին: Փետրվարին կայանալիք խաղում Հայաստանի մրցակիցը Ալբանիան է, իսկ հանդիպումը կկայանա Երևանում: