Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրա հաշվեհամարից գաղտնի հանել է բոլոր խնայողությունները. «Комсомольская правда»
ОбществоՌուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, համաձայն որոնց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, յուրացրել է ոչ միայն 82-ամյա դերասանի բնակարանները, այլև բոլոր խնայողությունները:
Դերասանի մտերիմ ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի պնդմամբ՝ Վիտալինան Ջիգարխանյանին հոգեմետ դեղամիջոցներ է տվել, որպեսզի կարողանա հեշտությամբ յուրացնել նրա ունեցվածքը:
Kp.ru-ի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը պատմել է, որ իրենք գտել են Վիտալինայի տված դեղամիջոցների տուփերն ու պարզել, որ դրանց մեջ կան ուժեղ ազդեցություն ունեցող քնաբեր ու հոգեմետ դեղեր:
«Հիմա մենք էլ չենք կարող ապացուցել նրա կործանարար ազդեցությունն Արմեն Բորիսովիչի վրա, քանի որ արդեն մեկ ամսից ավելի նա չի ընդունել այդ դեղամիջոցներն ու արյան մեջ դրանց հետքն այլևս չկա: Բայց ամենակարևորն այն է, որ Արմեն Բորիսովիչն այժմ իրեն լավ է զգում, ավելի ինքնավստահ է դարձել, վերականգնել է առողջ դատողությունը: Դա նկատել են նաև բժիշկները: Հավանաբար, նա ինչ-որ հատուկ դեղամիջոցներ էր տալիս կամքը թուլացնելու համար: Վիտալինան ամեն ինչին նախապատրաստվել էր: Հունիսին նա Ջիգարխանյանից ստացել էր լիազորագրեր ու կտակը: Իսկ երբ նա հիվանդանոց է տեղափոխվել (հոկտեմբերին –Tert.am), ստացած լիազորագրերի ու Ջիգարխանյանի անձնագրի միջոցով նրա հաշվից հանել է բոլոր խնայողությունները»,-պատմել է Արթուր Սողոմոնյանը՝ հավելելով, որ այժմ իրենք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ Արմեն Ջիգարխանյանի ու նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին: