Շախմատիստուհի Մարիա Գևորգյանը կանանց գրոսմայստերի նորմա է լրացրել
СпортԹբիլիսիում ավարտվել է «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանն ինը հնարավորից վաստակել է 5 միավոր՝ կանանց շրջանում ցույց տալով լավագույն արդյունքը:
Գրանցած բարձր ցուցանիշով հայաստանցի շախմատիստուհին կանանց գրոսմայստերի նորմա է լրացրել և 42 կետով բարելավել է անհատական վարկանիշը:
Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը (8 միավոր):
Հայաստանցի Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանել է 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարն ավարտել է 6-րդ տեղում:
Թբիլիսիում հաջող են հանդես եկել նաև Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք բարելավել են իրենց անհատական վարկանիշերը, համապատասխանաբար, 34 և 26 կետով: