Ուշի գյուղում ընտանիքի 5 անդամները թունավորմամբ հոսպիտալացվել են
ОбществоՆոյեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազից թունավորում» ախտորոշմամբ Ուշի գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, 1997 թ. ծնված Լուսինե Ա.-ն, 1963 թ. ծնված Աղասի Ս.-ն, 1964 թ. ծնված Երվանդ Հ.-ն և 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, նրանք, Հովհաննես Հ.-ի տանը, գազի կաթսայի արտահոսքից վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: