Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման գործով 1 մարդ է ձերբակալվել
Международные новостиԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքում հայկական միության շենքի վրա հարձակման գործով մեկ մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկացնում է gazetekarinca.com կայքը:
Կասկածյալի անձնական տվյալներն առայժմ չեն հրապարակվում:
Նշվում է, որ կասկածյալը տարվել է ոստիկանություն, դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա ընդունել է մեղքը, կամ ինչպես է մեկնաբանել իր արարքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մալաթիայում անհայտ անձը հարձակում է գործել քաղաքում գործող հայկական միության շենքի վրա: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են քարով միության շենքի պատուհանը կոտրած անձի փախուստի պահը, առկա տեսաձայնագրությունների հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Տեսախցիկները ֆիքսել են, որ կասկածյալի մի ձեռքում քար է եղել, որով նա կոտրել է հայկական միության պատուհանի ապակին, մյուս ձեռքում՝ պոլիէթիլենային տոպրակ: Անցորդներից մեկն այդ պահին հետևել է նրա գործողություններին: