Սերժ Սարգսյանի ցատկը. վարչապետի խնդիրը որոշված է
АналитикаԱրևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։
Սա այն համաձայանագրի թեթև տարբերակն է, որին սպասում էինք բավականին երկար: Խոսքն անցնող 4 տարիների մասին չէ: 4 տարիներն այդ բանակցությունները տապալելու հետևանք էին: Մինչ այդ արդեն, բավականին երկար ժամանակ, Հայաստանը գնում էր համաձայնագիրն ստորագրելու ուղով: Թե ինչ եղավ հետո, կարծում եմ բոլորն են հիշում ու պետք չէ մանրամասներ ներկայացնել:
Գանք նրան, ինչ ունենք այսօր: Բոլորս կարող ենք քննադատել Սարգսյանին: Նրա դրա հիմքերը տվել է իր երկար ու ձիգ կառավարման շրջանում: Սակայն պետք չէ մոռանալ նաև Եվրոմիության անհանդուրժող պահվածքը 2013 թվականին, երբ փոքրիկ Հայաստանի առջև դրված էր կամ-կամի խնդիրը:
Ի՞նչ շահեց Հայաստանի հանրությունն այս համաձայնագրից: Ասել թե, ոչինչ չշահեց, բավականին սխալ կլինի, իսկ ասել թե՝ շատ բան կշահի, դա էլ սխալ կլինի: Ապրիլյան հանգուցալուծումից առաջ, սա խստիվ ձեռնտու էր Սերժ Սարգսյանին: Նա հանդես եկավ գործիչ, ով կարող է խաղալ երկու աշխարհաքաղաքական բևեռների միջև: Իհարկե մենք այդքան միամիտ չենք, որպեսզի հավատանք այս միֆին, սակայն միջին վիճակագրական հայաստանցին հենց այդպես է ընկալում: Մյուս կողմից, թուլացավ արևմտյան կողմնորոշում ունեցող արմատական քննադատների թևը: Քննադատներ, որոնց թիրախում հենց Սերժ Սարգսյանն էր:
Ստորագրելով համաձայնագիրը և այն դարձնելով վահան, Սարգսյանը հանգուցալուծեց իր՝ անփոխարինելու լինելու միֆը, այն արմատացնելով ավելի լայն զանգվածների գիտակցության մեջ: Այս քայլով, նա հիմնավորում է ամուլ քաղաքական դաշտի իր մենաշնորհը և հաղթանակ է տանում ենթադրյալ հակամարտության մեջ՝ մանկական մատի մատնելով Կարեն Կարապետյանին:
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, վստահաբար պնդում ենք, որ Սարգսյանն իշխանությունից չի հրաժարվի ապրիլից հետո: Նա կմնա իշխանության գլխավոր կրողը, դրանից բխող բոլոր լծակներով:
Զուբեյդա Հովհաննիսյան